Նյարդաբանություն
Իշիաս (նստանյարդի բորբոքում). armeniamedicalcenter.am

Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել: Ցավը դիտվում է նյարդի ամբողջ ընթացքով և առաջացնում է հենաշարժական խանգարումներ:
Նստաներվը սկիզբ է առնում ողնաշարի գոտկային հատվածից և իջնում ստորին վերջույթներ՝ կոնքազդրային հատված, սրունքներ և ոտնաթաթեր։
Հիվանդությունն անվանում են նյարդաբորբ (իշիաս)։ Այն մեծ տարածվածություն ունի աշխարհի ամբողջ բնակչության շրջանում։
Ախտանշանները
- Գոտկատեղի, ազդրերի, սրունքների, ոտնաթաթերի թմրածություն,
- զգացողության իջեցում,
- մարմնի վերոնշյալ մասերում մկանների թուլություն,
- ողնաշարի ստորին շրջանում՝ այտուցվածություն,
- ոտքերում՝ պարեսթեզիաներ, ոտնաթաթերի քրտնոտություն,
- ջերմության բարձրացում,
- մաշկի գրգռվածություն,
- խանգարվում են նաև մարսողությունը, միզարձակումը,
- արյան մեջ բարձրանում է հեմոգլոբինը:
Ախտաբանությունը հանկարծակի առաջանում է տրավմայի հետևանքով: Այլ դեպքերում հիվանդությունը զարգանում է դանդաղ։
Ամենակարևոր ախտանշանը տարբեր բնույթի ցավն է՝ ծակող, գնալով աճող կամ կտրուկ սպազմով, կոտրատվածության զգացումով և այլն, ոտնաթաթերում այրոցով, փոքր կոնքի շրջանում՝ ծանրության զգացումով:
Հաճախ դիտվում է նյարդի միակողմանի ճնշում, երբեմն՝ երկկողմանի:
Ցավից բացի բուժառուն գանգատվում է նաև․
- մի դիրքում երկար մնալու դժվարությունից,
- ստորին վերջույթների շարժունակության խանգարումից,
- զգացողության կորստից և մկանային թուլությունից,
- ինքնազգացողության վատացումից։
Նպաստող գործոնները
- Օստեոխոնդրոզ և միջողային սկավառակների դիսֆունկցիա առաջացնող ողնաշարի այլ խնդիրներ,
- միջողային սկավառակների ճողվածքի ճնշում նստաներվի վրա,
- բնակչության գրեթե 90 տոկոսը տառապում է ողնաշարային խողովակի ստենոզով, որը նստաներվի ճնշման պատճառ է,
- միջողային սկավառակի տեղաշարժ՝ տրավմայի հետևանքով,
- ֆիզիկական գերծանրաբեռնվածությյուն, որն առաջացնում է մկանային լարվածություն և սպազմ (հաճախ նստատեղում) , ինչը կոչվում է տանձաձև մկանի համախտանիշ,
- նյարդային վերջույթների շրջանում՝ ոսկրերի վնասում։
Նստաներվի բորբոքում կարող է առաջանալ վարակիչ հիվանդությունների բարձիթողի փուլում (տուբերկուլոզ, թոքաբորբ, գրիպ), գերսառեցման արդյունքում:
Նպաստող գործոններից են հորմոնալ խանգարումները (շաքարային դիաբետ, հիպոթիրեոզ, խպիպ, ճարպակալում), աուտոիմուն խանգարումները: Նորագոյացությունները ևս աճման արդյունքում կարող են նյարդի ճնշման պատճառ դառնալ:
Նստաներվի խնդիրների առաջացման մեջ դեր ունեն նաև մասնագիտական գործոնը, քիմիական նյութերի ազդեցությունը, որոշակի դեղերի օգտագործումը, վնասակար սովորությունները (ալկոհոլի օգտագործումը, ծխելը), նստակյաց ապրելակերպը:
Բարդությունները
Ուշ շրջանում կարող են դիտվել.
- մկանների ատրոֆիա,
- օստեոպորոզ,
- փոքր կոնքի օրգանների դիսֆունկցիա,
- կանանց մոտ գինեկոլոգիական խնդիրներ,
- ստամոքս-աղիքային խանգարումներ,
- մասնակի կամ լրիվ կաթված։
Ախտորոշումը
Անհրաժեշտ է նյարդաբանի, թերապևտի, օրթոպեդի խորհրդատվություն:
Հիվանդի զննումից հետո նշանակվում են հետևյալ հետազոտությունները.
- ռենտգեն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել դիստրոֆիկ-դեգեներատիվ փոփոխությունները (սպոնդիլոլիսթեզ, օստեոխոնդրոզ, ուռուցքի առկայություն, ախտաբանական աճեր)
- hամակագչային տոմոգրաֆիա, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա. օգնում են տեսնել ամենափոքր շեղումներն անգամ,
- լաբորատոր հետազոտություններ (արյան ընդհանուր և կենսաքիմիական):
Բուժումը
Նշանակվում է դեղորայքային բուժում, ֆիզիոթերապևտիկ միջամտություններ, բուժական մարմնամարզություն, մերսում:
Որոշ դեպքերում անհրաժեշտ է նաև վիրահատական միջամտություն:

Կարդացեք նաև

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...


Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...


Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...


Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...


Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...


Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...


Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...


Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...


Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...


Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...


Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...


Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...


Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...


Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն